[Skip to Content]

IBA Montage

Հրավիրում ենք ձեր կազմակերպությանը հայտեր ներկայացնել 2025թ․(10-րդ տարեկան) Stevie Awards գերազանց գործատուների համար (Stevie® Awards for Great Employers) հեղինակավոր համաշխարհային մրցանակաբաշխությանը, որը շնորհվում է մարդկային ռեսուրսների գծով նվաճումների համար թիմերին և մասնագետներին, ինչպես նաև նոր ապրանքների և ծառայությունների համար, և մատակարարներին, ովքեր օգնում են նոր հիանալի աշխատատեղեր ստեղծել և կառավարել։

Եթե ցանկանում եք ստանալ մասնակցի փաթեթը, որում ներառված են հայտերի կազմման և ներկայացման ամբողջական հրահանգները, նշեք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն այստեղ և մենք այն կուղարկենք Ձեզ:  Մենք պահպանում ենք գաղտնիության խստագույն կանոնները և անկախ պատճառից ոչ մի դեպքում որևէ մեկին չենք տրամադրի Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն:

Սա մեր կայքի միակ էջն է, որը Դուք կտեսնեք հայերենով:  Բոլոր մյուս էջերը, ինչպես նաև մասնակցի փաթեթը, անգլերենով են:  Դրա պատճառն այն է, որ մենք պահանջում ենք հայտերը ներկայացնել անգլերենով, որպեսզի մրցանակաբաշխության գործընթացում կարողանան մասնակցել ամբողջ աշխարհից գործարար մասնագետներ:  Ստորև ներկայացնում ենք մրցանակների, ներկայացման պահանջների և մասնակցության առավելությունների համառոտ նկարագրությունը: Եթե որոշեք, որ Ձեր կազմակերպությունը թեկնածություն կներկայացնի մրցանակներին, ապա հիշեք, որ այն պետք է լինի անգլերեն լեզվով:

Stevie Awards for Great Employers ծրագրի մասին

Stevie Awards for Great Employers մրցանակաբաշխությունը միակ համաշխարհային մրցանակաբաշխությունն է, որը ճանաչում է մարդկային ռեսուրսների լավագույն մասնագետներին և աշխարհի լավագույն գործատուներին: Stevie Awards մրցանակաբաշխությունն իրականացնող կազմակերպությունը հիմնված է Միացյալ Նահանգներում: Մենք հանդիսանում ենք ութ տարբեր Stevie Awards մրցույթների կազմակերպիչը, որոնց մասին դուք կարող եք ծանոթանալ  www.StevieAwards.com կայքում:  Stevie Award մրցանակաբաշխությունը աշխարհի ամենահեղինակային մրցանակներից մեկն է:

2024Թ. Սթիվի Ավորդս գերազանց գործատուների համար (Stevie Awards for Great Employers) մրցանակները շնորհվել են ավելի քան 28 երկրների կազմակերպություններին և անհատներին: 2024թ. մրցանակաբաշխության հաղթողների ցանկին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Կատեգորիաներ

Stevie Awards for Great Employers մրցանակները շնորհվում են վեց տիպի կատեգորիաներում:  Եթե որոշեք մասնակցել, ապա ընտրեք կատեգորիաները, որոնք համապատասխանում են այն ձեռքբերումներին, որոնց համար ձեր կազմակերպությունը ցանկանում է ճանաչում ձեռք բերել, և ներկայացրեք ձեր հայտերը՝ համաձայն այդ կատեգորիաների հրահանգների:  Մրցանակաբաշխությունը կատարվում է հետևյալ կատեգորիաներում.

Կատեգորիաների ցանկը և նկարագրությունը գրանցման լրակազմում է: 

Բոլոր կատեգորիաներում Դուք հնարավորություն կունենաք հարցերին գրավոր պատասխաններ տրամադրել, կամ՝ հարցերին պատասխանող մինչև հինգ (5) րոպե տևողությամբ տեսանյութ:

Կապի միջոցներ

Stevie Awards մրցանակաբաշխությունը ներկայացուցիչներ ունի շատ երկրներում: Այս ներկայացուցիչները տեղեկատվություն կտրամադրեն և կօգնեն երկրում գործող կազմակերպություններին ՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու հարցում:
Ձեր երկրում Stevie Awards ներկայացուցիչ ունենալը պարզելու համար սեղմեք այստեղ:

Կարող եք նաև կապվել կազմակերպիչների հետ հետևյալ հասցեով.

Stevie Awards
10560 Main Street, Suite 519
Fairfax, Virginia 22030, USA
Հեռախոս. +1 703-547-8389
Ֆաքս. +1 703-991-2397
Էլ. Փոստ. help@stevieawards.com

Share